Ճապոնական Sony կորպորացիան հայտարարել է 2014թ.-ի մարտին ավարտված ֆինանսական տարում 1,3 մլրդ դոլարի վնաս կրելու մասին, տեղեկացնում է BBC-ն:
Ընկերությունը հայտնել է նաև, որ ընթացիկ տարում սպասվում է 489 մլն դոլարի վնաս:
Ընկերությունը, որն արտադրում է PlayStation խաղային կոնսոլները, տարվա անմխիթար արդյունքները բացատրում է համակարգչային բիզնեսից հեռանալու և Vaio բրենդի վաճառքի որոշմամբ:
Երբեմնի սպառողական էլեկտրոնիկայի շուկայում առաջատար Sony-իի համար դժվար է մրցակցել հարավկորեական այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Samsung-ը և LG-ին:
Ընդ որում աուդիոտեխնիկայի և բջջային հեռախոսների շուկայում նրա դիրքերի վրա ճնշում է գործադրում ամերիկյան Apple-ը: