ԷԼ ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Ամիրյան փողոցի մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին` տեղեկացնելով, որ բնակարանային հարցերում իրենց ոտնահարված իրավունքները չվերականգնվելու դեպքում ստիպված կլինեն մեկընդմիշտ լքել երկիրը: Նամակում ասվում է, որ 2005թ-ի գարնանը ստիպված են եղել կնքել անշարժ գույքի իրացման եւ փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որոնց` 30 ամիս հետո իրենց տների տեղում կառուցվող շենքից պետք է ստանային իրենց առեւտրային տարածքները եւ բնակարանները: Ըստ բնակիչների` շինարարության վերջնաժամկետն է եղել 2008թ. հունվարը, սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել: 2009թ. ՀՀ կառավարությունը 3 մլն դոլար է տրամադրել շինարարությունն ավարտելու համար: Թե ինչ եղավ այդ գումարը, հանելուկ է, բայց փաստն այն է, որ շինարարությունն առ այսօր չի ավարտվել: Իմիջիայլոց, դատելով շինարարության ներկա արագությունից` մոտակա 2 տարում չի էլ ավարտվի:  Անցել է 7 տարի, բայց բնակիչները չեն ստացել ո՛չ պայմանագրերով նախատեսված առեւտրային տարածքները, ո՛չ բնակարանները: Նամակում բնակիչները խնդրել են նախագահին միջամտել, քանի որ իրենք այլեւս չեն կարող հանդուրժել պետական մակարդակով իրականացվող ծաղրուծանակը:




Լրահոս