
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնության վեցերորդ տուրում տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը` գրոսմայստեր Ալեխանդրո Ռամիրեսի նկատմամբ: Այժմ Հակոբյանը 4 միավորով գլխավորում է աղյուսակը: Նույնքան է վաստակել գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը, բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:
ԱՄՆ-ի կանանց առաջնությունում հինգ տուրից հետո գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը 3 միավորով ընթանում է երրորդ տեղում: 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են գրոսմայստերներ Իրինա Կրաշը եւ Աննա Զատոնսկիխը: