ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմա, երբ որ գալիս է (Պուտինը), նորից աղմուկ են բարձրացնում, փորձում են ինչ-որ արտակարգ հնչեղություն տալ։ Կարծում եմ, որ, փառք Աստծո, շատ պաշտոնական անձինք, ղեկավարներ, նախարարներ եկել են: Հիմա միգուցե մարդիկ լավ չե՞ն զգում, որ առաջինը Պուտինը Գյումրի է գնում»։

 

Սուքիաս Ավետիսյան 168.am

Վատ հասկացողների համար հատուկ դասընթացներ կան, բայց ՀՀԿ-ին դա էլ չի օգնում։ Այնուամենայնիվ, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մարդիկ լավ չեն զգում ոչ թե նրա համար, որ ՌԴ նախագահ Պուտինը գնում է Գյումրի, այլ նրա համար, որ մեծն «գաղութատերն» առհասարակ գալիս է իր «գաղութը» տեսնելու, եւ ինքն է որոշում, թե որտեղ իջնի, որտեղ մնա, քանի որ գալիս է այն համոզմամբ, որ սա իր երկիրն է։ Իսկ երկրում դեռ կան մարդիկ, ովքեր պարզապես չեն ուզում լինել ռուսի ճորտը, ահա եւ դժգոհում են։ Այդ մարդկանց մեջ, իհարկե, ՀՀԿ-ական Ս. Ավետիսյանը չի մտնում. նա ուզում է լինել այդպիսին։

 

«Հայաստանի համար անգամ մեկ արտահանող շուկայի կորուստը լուրջ հետեւանքներ կունենա: Մենք չենք կարող ասել, որ հաշվարկել ենք բոլոր ռիսկերը՝ ՄՄ-ին միանալու հետ կապված: Նույնը վերաբերում է ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելուն»։

Վահրամ Ավանեսյան Yerkir.am

Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կառավարության ինքնաոչնչացմանն ու ինքնավարկաբեկմաննուղղված հերթական քայլը. էկոնոմիկայի նախարարն իր բերանով ասում է, որ Մաքսային միությանը միանալու բոլոր ռիսկերը դեռ չեն հաշվարկվել։ Չեն հաշվարկվել, բայց Ս. Սարգսյանն ամեն դեպքում երկրի փոխարեն որոշումը կայացրել է, կառավարությունն էլ, իհարկե, հլու-հնազանդ ընդունել է եւ իրեն երջանիկ է զգում, որ մածունը սեւ է։ Եվ ռուսահպատակ իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկի մտքով չի անցնում, թե եթե ռիսկերը չեն հաշվարկվել, ապա ինչո՞ւ են միացել, ո՞ւմ են այս անգամ որպես խաղադրույք դնում, ժողովրդի՞ն։
«Վիճակագրական տվյալները ՀՀ ԱՎԾ-ի մարզային աշխատակիցներին ներկայացվում են համայնքների ղեկավարների կողմից… Ընդհանուր առմամբ օպերատիվ տվյալների եւ ՀՀ ԱՎԾ-ի կողմից հրապարակված տվյալների միջեւ էական տարբերություններ չեն գրանցվում»:

Սերգո Կարապետյան News.am

Այո՛, վիճակագրական տվյալներն ԱՎԾ-ի մարզային աշխատակիցներին ներկայացվում են համայնքների ղեկավարների կողմից, սակայն ոչ ոքիս համար գաղտնիք չէ, որ ՀՀ գյուղական համայնքների ղեկավարներն ընդամենը իշխանությունների կամակատարներն են, հետեւաբար տվյալները, որ նրանք ներկայացնում են, պարտադիր չէ, որ համապատասխանեն իրականությանը։ Դրանք պարզապես կարող են «նկարվել» նրանց կողմից՝ թեկուզ նախապես հենց ԱՎԾ-ի հետ համաձայնեցված կամ էլ իրենց վերադասի հրահանգով։ Չէ՞ որ մենք ՀՀ-ում ենք ապրում, եւ թե ինչպես են աշխատում մեր պաշտոնյաները, գիտեն բոլորը, այդ թվում եւ գյուղնախարարը։

Կարեն Վարդանյան




Լրահոս