Բրիտանացի դիզայները ստեղծել է աշխարհի ամենաթանկ կոշիկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոշիկի հայտնի բրիտանական դիզայներ Քրիս Շելլիսը գերազանցել է երեք տարվա վաղեմության սեփական ռեկորդը, ստեղծելով աշխարհում ամենաթանկարժեք կոշիկները` որակի ցմահ երաշխիքով, հայտնում է The Daily Mail-ը: Բարձրակրունկ կոշիկները պատրաստված են թանկարժեք մետաղներից և զարդարված 1290 ադամանդներով: Կոշիկների արժեքը 337 հազար դոլար է:

Բիրմինգհեմցի դիզայները իր նոր գործն անվանել է Diamond Princess Constellation: Շելլիսի խոսքով, այս կոշիկների ստեղծմանն իրեն ոգևորել է ամերիկյան երաժիշտ Փոլ Սայմոնի «Diamonds On The Soles of Her Shoes» կոմպոզիցիան:
Կոշիկները կարող են պատրաստվել ոսկուց կամ պլատինից, պատրաստվում են պատվերով` երեք շաբաթվա ընթացքում:

Ոչ միայն թանկարժեք, այլև չմաշվող նյութերի շնորհիվ, 48-ամյա Շելլիսի կողմից ստեղծված կոշիկները չեն պահանջում վերանորոգում և չեն կարող մաշվել: Արտադրողը դրանց համար մինչև հազար տարվա երաշխիք է տալիս:




Լրահոս