27-ամյա վալիյցի Դին Սմիթը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման Barclays բանկի կողոպուտի «ծայրահեղ ապաշնորհ» փորձի համար:
Բրիտանացին գրանցվել է բանկի իր տան մոտակայքում գտնվող բաժանմունքում, և այդ պահին տեսել բարձր արժողությամբ ֆունտ ստերլինգներով լեցուն բանկի դրամարկղերը:
Իրեն սպասարկելուց կես ժամ անց, Սմիթը ներխուժել է Barclays տարօրինակ քողարկազգեստով և սկսել թափահարել հացի դանակը:
Երիտասարդի սպառնալիքները ոչ մի ազդեցություն չեն գործել բանկի անձնակազմի վրա, ովքեր հրաժարվել են նրան հանձնել փողերը: Արդեն ձերբակալվելուց հետո Սմիթը խոստովանել է, որ իրեն շատ հիմար ձևով է պահել, տեղեկացնում է BBC-ին: