
Բելգիայի գազանանոցը ծովափոկի նորածին ձագին անվանել է ի պատիվ երաժշտական «Եվրատեսիլ» մրցույթի ավստրիացի հաղթողի Կոնչիտա Վուրստի, տեղեկացնում է «Газета.Ru»-ն:
Բրյուգգե քաղաքի Boudewijn Seapark բնահամալիրում ուրախալի դեպքը տեղի է ունեցել անցած կիրակի օրը: Մինչև ծնվելը ձագի սեռը հայտնի չի եղել, այդ պատճառով գազանանոցը պատրաստվում էր արու ձագ ծնվելու դեպքում նրան անվանել Կոնչիտո:
Կենդանու մայրը 25-ամյա Սելիան է: Նա և իր նորածին դուտր Կոնչիտան իրենց լավ են զգում, հայտնել են գազանանոցից: