Կոնչիտա Վուրստի շնորհիվ Վիենան սպասում է գեյ-զբոսաշրջության բումի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիենայի իշխանությունները գեյ-զբոսաշրջության բում են սպասում շնորհիվ երգչուհի Կոնչիտա Վուրստի և «Եվրատեսիլ» մրցույթի, հայտնում է The Telegraph-ը:

Նշվում է, որ Ավստրիայի մայրաքաղաքը նախկինում էլ էր մեծ ժողովրդականություն վայելում համասեռամոլ ճանապարհորդների շրջանում, սակայն այժմ հետաքրքրությունը նրա նկատմամբ կարող է շեղակիորեն աճել:

«Եվրատեսիլում» Վուրստի հաջողությունից հետո Gayfriendly Vienna կազմակերպության Facebook-ի պաշտոնական էջում հայտնվել է երգչուհու լուսանկարը, գրում է թերթը:
Պարբերականը հիշեցնում է, որ Վիենայում ամեն տարի անցկացվում են մի շարք միջոցառումներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են գեյերի հետ:

Մասնավորապես, դա Vienna Pride փառատոնն է: Բացի այդ, ավստրիական մայրաքաղաքում ամեն տարի անցկացվում է Life Ball բարեգործական ակցիան: Այս տարի այն կայցելեն ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը և եգիչ Ռիկի Մարտինը:

 




Լրահոս