Թիվ 91 դպրոցի ծնողներն արձագանքում են (լուսանկար)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի համար 91 դպրոցի 6-րդ դասարանի ծնողներն  ու  ծնողխորհրդի նախագահը եկել  էին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և իրենց վրդովմունքն էին արտահայտում 6-րդ դասարանի աշակերտ Սարգիսի մայրիկի` Գայանե Հարությունյանի հայտարարության  վերաբերյալ:

Հիշեցնենք, որ  այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 91 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Սարգիսի մայրը պատրաստվում է իր երեխային տեղափոխել դպրոցից, քանի որ  ինչպես հայտարարել  էր ծնողը, ուսուցիչը վիրավորել է իր երեխային`ասելով. «Շան տեղ չդնեք»:

Նամակում մասնավորապես ասված է. «Ուր ենք գնում, ուր ենք հասել: Ո՞վ  է  թույլ տվել ինչ-որ մեկի անհիմն ստահոդ  հայտարարություններից ելնելով` վարկաբեկել ուսուցչի, մի ողջ դպրոցի անբասիր անունը:  «Մի կաթիլ մեղրի» բովանդակությամբ աղմկոտ հոդվածները վիրավորում են ուսուցիչներին, որոնք առանց չափազանցության, ամեն օր հերոսանում են իրենց աշխատանքով` ցուցաբերելով հանդուրժողականություն, համբերատարություն, հոգեբանի մեծ հմտություն:

Մերօրյա աշակերտակենտրոն քաղաքականությունը ճշգրտորեն է  ընկալվում և տարվում մանկավարժների կողմից, մինչդեռ որոշ ծնողներ ցավալիորեն խեղաթյուրված են պատկերացնում այն` կարծելով, և ինչու ոչ, նույնիսկ իրենց երեխաներին  տրամադրելով, թե դա ամենաիսկական ամենաթողությունն է և  անպատժելիությունը:  Դրա արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք: Ցավով  պետք է նշել, որ ընտանիքը  (միակ զավակին հիվանդագին սիրելու պատճառով) շարունակ ապակողմնորոշել է որդուն` դաստիարակելով նրան երեսպաշտության ոգով, ինչը հանգեցրել է  դասարանի առօրյան և դասապրոցեսը միտումնավոր խանգարելու բազմաթիվ փորձերին, դարձրել երեխային անհաշտ ու անհանդուրժող:

Սարգիսն այսօր չունի մտերիմ ընկերներ (չնայած դասղեկի  և  ծնողխորհրդի գործադրած ջանքերին), դրսևորում է  տարօրինակ վարքագիծ` հաճախ է ստում, դիմում բանսարկության,  վիրավորում մյուսներին, անհարգալից արտահայտություններ թույլ տալիս ուսուցիչների մասին, փորձում է ուսուցիչներին կանխամտածված հունից հանել: Դրա  վառ արտահայտությունն է շանտաժը մարտ ամսին Ն.Էդուարդովնայի հետ պատահած դեպքի (իբրև թե ոտքով իրեն հարվածել է):

Հարցը քննարկվել է  տնօրենի մոտ, աշակերտները տվել են իրենց մեկնաբանությունները տեսածի  մասին,  որով հստակ է դարձել, որ ուսուցչուհին ոտքով չի հարվածել, այլ դիտողություն է արել և կոչել աշակերտավայել վարքագիծ ցուցաբերել:  Նույն դասարանի աշակերտների հավաստմամբ  բարեհամբույր դասղեկ  Ն. Լալայանը չունի  կոպիտ արտահայտություններ անելու սովորություն և նրա ուշադրության կենտրոնում են բոլոր աշակերտները հավասարապես:

Ծնողական ժողովներին մասնակցելու տիկին Գայանեին ուղղված մյուս ծնողների հորդորները այս տարի ապարդյուն են անցել. նա չի մասնակցել և ոչ մի ծնողական ժողովի` բոլորին անվանելով «անդաստիարակներ և բոմժեր»:

Ինչ վերաբերում է դրամահավաքին, անձը վիրավորող արտահայտությանը և և այլն, սոսկ զրպարտություն է: Ում հայտնի չէ, որ այսօր դպրոցների խոցելի տեղը դրամահավաքն  է. ուրեմն ինչու չլրացնել ստերի շարքը ևս մեկով…:

Մեր դպրոցում դրամահավաքի մասին խոսք լինել չի կարող, քանի որ  վերջին 2 տարվա ընթացքում վերադասի խիստ հսկողությամբ և պահանջով այն առհասարակ չի  կատարվում:

SAM_9853

Հերոստրատն այրեց Արտեմիսի տաճարը…

Ցավալի է, իհարկե, երբ քավության նոխազ են դարձնում կրթության և դաստիարակության գործին անմնացորդ ու անշահախնդիր նվիրված մարդկանց»:




Լրահոս