Գործարար էլիտան խախտում է սահմանադրությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանը շարունակում է անխնա ջանքեր գործադրել բոլոր հնարավոր ոլորտները ուշադրության կենտրոնում պահելու տրամադրվածությունն ապացուցելու համար: Քիչ առաջ կառավարության տարածած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «ՀՀ կառավարության նիստերի դահլիճում վարչապետն ընդունել է գործարար աշխարհի ներկայացուցիչներին»: Այս դեպքում «աշխարհ ձեւակերպումը այլաբանորեն պետք է հասկանալ: Հյուրընկալվողները միայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն են եղել եւ հոգսերից շնչահեղձ լինող մանր ու միջին բիզնեսը պատիվ չի ունեցել Հ. Աբրահամյանի հետ հանդիպելու: Գործադիրի հաղորդագրությունում նշվում է, որ «ծավալվել է մտքերի փոխանակություն»: Ուրախալի է, որ հանդիպումը լուռ չի անցել, թեեւ որեւէ այլ մանրամասն դրա ընթացքի վերաբերյալ չի հաղորդվում:

Հետաքրքիքր է, որ ներկայացած գործարարարների մեծ մասը պատգանմավորներ են, ինչը նշանակում է, որ վարչապետի հրավերը պատճառ է դարձել, որպեսզի օրինակ Սամվել Ալեքսանյանը, Ալիկ Պետրոսյանը, Արտակ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը, Կարո Կարապետյանը, Մանվել Բադեյանը, Արման Սահակյանը, Գուրգեն Արսենյանը, Հակոբ Հակոբյանը, Արայիկ Գրիգորյանը կտրվեն օրինաստեղծ աշխատանքից:

Ավելի կարեւոր է, որ նշված մարդիկ անդադար պնդում են, թե գործարարությամբ չեն զբաղվում: Բայց ստացվում է, որ պնդում են մի բան, իսկ վարչապետի առաջին իսկ կանչով ներկայանում իրենց իսկական կերպարով:

Այս ամենը դեռ ոչինչ, բայց արժե եւս մեկ անգամ հիշեցնել սահմանադրության 65-րդ հոդվածը, որով հստակ սահմանվում է՝ «պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործուենությամբ»:




Լրահոս