
Ուկաինական երգչուհի Անի Լորակի շուրջ մեծ սկանդալ է առաջացել: 35-ամյա արտիստուհուն հայրենիքում մեղադրում են սև փիարի համար: Կիևի լրատվամիջոցների կարծիքով, «Մալվի» անվանմամբ նոր կլիպում Լորակը միտումնավոր օգտագործել է վերջերս Մայդանում կատարված ողբերգական դեպքերի կադրերը, որպեսզի տեսահոլովակն ավելի դիտվող դարձնի: Առաջին հրապարակումից հետո հոլովակն արդեն կես միլիոն դիտում է ունեցել:
Ինքը երգչուհին իր երգը զինվորական բալադ է կոչում, որը նվիրված է մայրերին, ում զավակները հայտնվել են պատերազմում: Սակայն բացի ռազմական թեմատիկայից, հոլովակում շոշափվում են նաև քաղաքական թեմաներ: Աստղի տեսահոլովակի այն կադրերը, որոնցում ցույց են տալիս, թե ինչպես են փողոցով տանում Մայդանում սպանված մարդկանց դիակները, բուռն քննարկումների են արժանացել, տեղեկացնում է lifenews.ru-ն: