ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2011 թվականն էլ անցավ, եւ Արցախի հարցը չլուծվեց: Ձեր կարծիքով` ինչքա՞ն կարող է ձգձգվել ղարաբաղյան հարցի լուծումը:

Արմինե Գասպարյան, 30 տարեկան,
պատմաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Ղարաբաղյան հարցը վաղուց լուծված է, սա էլ է լուծման մի տարբերակ, ուղղակի կողմերից մեկը` Ադրբեջանը, չի համակերպվում այս տարբերակի հետ, միակ խնդիրը սա է: Ուրիշ խնդիր է, եթե կողմերից մեկը համաձայն չէ, ապա պիտի առաջարկի  ինչ-որ միջոցներ` այդ խնդրին բոլորի համար ընդունելի տարբերակով  նոր լուծում տալու համար: Իսկ եթե չի առաջարկում, ապա դա արդեն նշանակում է, որ ուղղակի ապակայունացնում է իրավիճակը:
Իհարկե, Ադրբեջանը կշարունակի հարցականի տակ դնել այդ լուծումը եւ կփորձի ինչ-որ այլ լուծումներ փնտրել: Բայց դա չի նշանակում, որ մենք պիտի սպասենք եւ տեսնենք, թե ինչ է անում Ադրբեջանը:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ
Դավիթ Բաբայան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր ու կտրուկ հակասություն կա մեր ընթերցողի հարցի ու ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի պատասխանի միջեւ, ով, ըստ էության, տվյալ դեպքում Արցախի իշխանության պաշտոնական պատասխանն է ներկայացնում: Թեեւ հենց խոսնակն էլ, փակագծերը բացելով, արձանագրում է, որ Ադրբեջանը, ցավոք, ոչ մի կերպ չի հաշտվում իրականության հետ: Հարեւան հանրապետությունը, իհարկե, խնդրի լուծման իրատեսական տարբերակ չի  առաջարկում, իսկ Բաքվի իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները, կարծես թե մեկը մյուսին լրացնելով, բացահայտում են այդ երկրի իրական հավակնությունները` պարզ դարձնելով, որ Ադրբեջանն ավելի շատ ձգտում է  իրավիճակն անկայունացնել եւ հարմար պահ որսալով`  տարածքային հավակնություններ դրսեւորել: Այլ հարց է, որ Բաքվի ներուժը ոչ մի առումով չի բավարարում իր մտադրություններն իրականացնելուն, ու խնդիրը հարաբերականորեն լուծված է համարվում:




Լրահոս