
ԱԺ-ում աշխատող վարորդները երեկ թերթին հայտնել են, որ այս տարվանից իրենց բենզինի համար տալիս են ոչ թե CPS ընկերության կտրոններ, այլ “Ֆլեշ” ընկերության կտրոններ: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, փաստորեն, որոշել է մեկ այլ ծառայություն էլ մատուցել վարչապետ Տիգրան Սարգսյանին և նպաստել նրա մերձավոր Ֆլեշ Բարսեղի՝ գործարար Բարսեղ Բեգլարյանի բիզնեսին: ԱԺ որոշ պատգամավորներ երեկ սա գնահատել են որպես սովորական կոռուպցիա: