
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ղեկավարի ընտրություններին առաջադրված բոլոր չորս թեկնածուներն էլ գրանցվել են: Այս մասին armlur.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ի տարբերություն տարածված լուրերի` քաղաքապետի թեկնածու Արա Բուդաղյանն ինքնաբացարկ չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Գորիսում կկայանան քաղաքապետի ընտրություններ: Պաշտոնի համար կպայքարեն «Հանրապետական» կուսակցության կողմից առաջադրված Վաչագան Ադունցը, «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն, անկուսակցական, ինքնաառաջադրված Տիգրան Կարապետյանը, «Շանի» ՍՊԸ-ի տնօրեն, ինքնաառաջադրված Հրայր Յոլյանը և ինքնաառաջադրված Արա Բուդաղյանը: Վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ մահացած Ավետիք Բուդաղյանների եղբայրն է:
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ թեկնածու Տիգրան Կարապետյանին սատարում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ Վաչագան Ադունցին էլ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: