
Ճանապարհներին և խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները գործածույթան մեջ դնելուց հետո անցել է մի քանի օր, սակայն մեր վարորդները գտել են ելքը, որ տեսանկարահանող սարքերը չֆիքսեն իրենց մեքենաների պետհամարանիշները:Համացանցում հայտնված օգտատերերից մեկը կոչ էր անել, որ իրենց մեքենաների պետհամարանիշների վրա մազի լաք փչեն. “Մազի լաք փչեք համարների վրա, օգնում է, որ կամերաները չկարողանան ֆիքսել”,- գրված էր սոցիալական ցանցում: “Երկրի” թղթակիցը պարզել է, որ մի քանի վարորդներ փորձել են. “Արդեն փորձել ենք ու ֆոտոխցիկով էլ նկարել ենք, համարները չեն ֆիքսվում”:Մեկ այլ վարորդ էլ իր մեթոդով է կիսվել թերթի թղթակցի հետ. “Ընդամենը ինձ կօգնի ծառից պոկված մի տեր”: Թե ոնց կանեմ, դա էլ ես գիտեմ”: Ճիշտ հայկական երևակայություն: