
«Մանչեստր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել ակումբի վերջին խաղը, ընդգծել է, որ ուժ կհավաքի Բրազիլիայի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, հայտնում է Daily Mail-ը:
«Հիմա ես անկեղծ եմ ասում, որ ինձ լավ եմ զգում: Ես անհամբերությամբ եմ սպասում Աշխարհի առաջնությանը, ցանկանում եմ 100 տոկոսով պատրաստ լինել առաջին խաղին: Եթե մարզումների ընթացքում վնասվածք չստանամ, ապա առաջնությանն ամբողջովին պատրաստ կլինեմ», – նշել է նա: