![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/20//16581.jpg)
“Հրապարակ”- ը գրում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այցելում է ոչ միայն ՀՀԿ նախընտրական շտաբ՝ փորձելով մասնակցել նախընտրական աշխատանքների կազմակերպմանը, այլև Արարատի մարզ՝ փորձելով ներկայանալ որպես ՀՀԿ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ: Այս վիճակն ազդում է մարզպետ Էդիկ Բարսեղյանի նյարդերի վրա, որն արդեն մի անգամ զգուշացրել է նախկին ոստիկանապետին, որ ինքն իրեն չունեցած լիազորություններ չվերապահի: