![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/20//16582.jpg)
Ժողովուրդ օրաթերթին զանգահարած մի քաղաքացի տեղեկացրել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում իրենից 2000 դոլար են պահանջել: Վերջինս հավաստիացրել է, որ իրեն ասել են, թե պետք է նախապես հերթագրվել, մուծել գումարը, հետո սպասել, թե երբ են կանչելու աշխատանքի: “Ժողովուրդը” փորձել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանից ճշտել տեղեկությունը: Վերջինս, լսելով հարցը, ասել է. “Տարբեր թյուրիմացություններ լսում եմ, բայց ոչ այդ տեսակի: Դուք ասեք անուն-ազգանունը և կտեսնեք, որ նույն րոպեին իրենք պատժվելու են, եթե այդպիսի բան կլինի կամ կա, եթե գիտեք՝ ով է դրա հեղինակը, ապա ասեʹք և կտեսնեք, որ կպատժվի այդ մարդը: Ես դրա համար շնորհակալ կլինեմ”: Հիմա մնում է, որ ահազանգած քաղաքացին համաձայնի իր տվյալները տրամադրել նախարարին: