
Մայքլ Ջեքսոնի նոր ալբոմն արդեն հանվել է վաճառքի: Xscape սկավառակում հավաքված են երգչի նախկինում չթողարկված 8 երգեր:
Ինչպես հայտնել է Epic Records ձայնագրման ընկերությունը, ալբոմը միաժամանակ թողարվել է Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում: Տարբեր պատճառներով այդ երգերը չեն ընդգրկվել պաշտոնական ալբոմներում, երգերը ձայնագրված են տարբեր ժամանակներում:
Ալբոմին ծանոթացած քննադատները նշել են, որ այն բավականին «կենդանի» է ստացվել: Ալբոմի անվանումը վերցված է Ջեքսոնի Xscape համանուն երգից, որը երգիչը ձայնագրել էր 2001թ.-ին:
Ի դեպ, որպես բեքվոկալիստ հանդես է եկել Ջասթին Թիմբերլեյքը, տեղեկացնում է vesti.ru-ն: