Մայիսի 13-ին՝ ժամը 23.10-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 շենքի դիմաց բախվել է կայանված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար առաջ գնալով` բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, վերջինս էլ առաջ գնալով` վրաերթի է ենթարկել «Շկոդա»-ի և «Տոյոտա»-ի վարորդներին, կայանված «Մերսեդես-Բենց»-ի վարորդին և մի քաղաքացու, ապա բախվել «Մերսեդես-Բենց»-ին:
«Տոյոտա»-ի վարորդը, «Շկոդա»-ի վարորդը, «Մերսեդես-Բենց»-ի վարորդը և վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: