Հյուսիսային պողոտան փլվում է: Վիկտորյա Բուռնազյանը (ԷկոԼուր) դիտարկումներ է իրականացնում Հյուսիսային պողոտայում: Սույն թվականի հունվարի 12-ին արված լուսանկարում երևում է, թե ինչպես է հողի իջվածքի արդյունքում փլվում մայթը:Թերթը հիշեցնում է, որ հայտնի հիդրոերկրաբան, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը զգուշացնում էր, որ առաջացած ստորգետնյա դատարկությունների արդյունքում Երևանի կենտրոնում՝ այդ թվում և Հյուսիսային պողոտայում հնարավոր են փլուզումնեևր: Բացառված չէ, որ իջվածքները տեղի են ունենում հողի վրա բազմահարկ շենքերի հսկայական ծանրության պատճառով, որոնք փոխարինել են փոքր տներին և կանաչ գոտիներին: Հարց է առաջադրվում Երևանի գլխավոր ճարտարապետ և գլխավոր գաղափարախոս Նարեկ Սարգսյանին՝ արդյոք անհրաժեշտ ուսումնասիրություն, մասնագետների հետ խորհրդատվություն իրականացվե՞լ է նախքան մեր մայրաքաղաքի դեմքի փոխման հավակնոտ ծրագրի իրագործումը:Իսկ եթե նման ուսումնասիրություններ արվել են, ապա մենք կցանկանայինք մանրամասն ծանոթանալ դրանց հետ և համոզվել, որ արդյունքները ներառվել են ճարտարապետական նախագծի հիմնավորումների մեջ,-նշել է ԷկոԼուրը:
Չի. Քոչարյանի պարծանք Հյուսիսային պողոտան փլվում է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ