Բոլորն ասում էին, որ ես խելագար եմ. Կապելո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն նշել է, որ իր թիմն անցկացրել է հրաշալի մարզումներ և ամբողջովին պատրաստ է 2014թ. աշխարհի առաջնությանը:

«Ես ընտրել եմ Ռուսաստանը, որովհետև դա ինձ համար նոր մարտահրավեր է, նոր լեզու, մշակույթ: Չէ որ ինձ բոլորն ասում էին, որ ես խելագար եմ և, թե Պորտուգալիային հնարավոր չէ հաղթել», – հայտարարել է մարզիչը:

Մարզիչը նաև պատմել է, որ հաջորդ քայլը ճիշտ կատարելու համար ռուս ֆուտբոլիստները պետք է փոխեն իրենց մտածելակերպը: «Մեր թիմին պետք է ձեռք բերել  միջազգային մտածելակերպ: Ռուսաստանը մեծ պետություն է, սակայն մենք պետք է բաց լինենք աշխարհի համար և անհրաժեշտ է վերցնել միջազգային ֆուտբոլի լավագույն կողմերը», – ընգծել է Կապելոն:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բրազիլիայում հունիսի 12-ից հուլիսի 13-ը: Ռուսաստանի հավաքականն իր առաջին խաղում կընդունի Հարավային Կորեային: Այնուհետև նրանք կհանդիպեն խմբի ֆավորիտ համարվող Բելգիայի ընտրանու հետ, իսկ վերջին խաղում կչափեն ուժերն Ալժիրի հետ:




Լրահոս