Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Մոսկվայում հանդիպել է ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավորվի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր։ Լավրովը եւ Մամեդյարովը Ռուսաստանում Ադրբեջանի եւ Ադրբեջանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձ տրամադրման մասին միջպետական պայմանագիր են կնքել։
Մամեդյարովն ու Լավրովը հանդիպել են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ