Սևանից վերցվող ջուրը պետք է նպատակային օգատագործվի. Ա. Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանից վերցվող յուրաքանչյուր խորանարդ մետր ջուր պետք է խիստ նպատակային օգտագործվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը՝ իր մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել են ոռոգման շրջանի ընթացքի եւ Սեւանա լճից ջրառի իրականացման հետ կապված հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ եւ ոռոգման համակարգի կազմակերպությունների ղեկավարներ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ ոչ բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս տարի Սեւանա լճից ջրառն սկսվել է ապրիլի 24-ից, այն դեպքում, երբ նախորդ տարի լճից ջրառն իրականացվել էր միայն հունիսից: Մայիսի 13-ի դրությամբ Սեւանա լճից արդեն վերցվել է 35,5 մլն խմ ջուր: Բացի այդ, նախորդ տարվա համեմատ (որը նույնպես ջրառատ չէր) այս տարի գրեթե կրկնակի նվազել է ջրամբարների լցվածության մակարդակը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ փոխվարչապետն ընդգծեց Սեւանա լճից վերցվող յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի խիստ նպատակային օգտագործման եւ ավելագույնս խնայողաբար ջրառի իրականացման անհրաժեշտությունը:

Գյուղացիական տնտեսությունների պահանջարկը բավարարելու հարցում փոխվարչապետը կարեւորեց ոռոգման համակարգի ընկերությունների կողմից կազմակերպված աշխատանքների իրականացումը: Խորհրդակցության արդյունքներով Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվեց.

Մշտական մոնիթորինգ իրականացնել ջրի խնայողական ռեժիմների պահպանման վերաբերյալ:

 Բնակչության շրջանում լայնածավալ իրազեկման աշխատանքներ իրականացնել, եւ ջրամատակարարման ռեժիմների, ջրապահովման, ջրի պահանջարկի մասին օպերատիվ կարգով տեղեկացնել ջրօգտագործողներին։

 Մայիսի 19-ից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ հաղորդագրություն հրապարակել՝ մանրամասն ներկայացնելով գնահատված ջրի պահանջարկը եւ կոնկերտ աղբյուրներից՝ Սեւանա լճից, Հրազդան գետից, ջրամբարներից կատարված ջրառի ծավալը:

Փոխվարչապետն ընդգծեց նաեւ շահագրգիռ բոլոր մարմինների միջեւ համակարգված աշխատանքների իրականացման անհրաժեշտությունն ու կարեւորեց մայիսի 8-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կայացած խորհրդակցություն ժամանակ նախանշված բոլոր միջոցառումների՝ ողջ ծավալով կատարումը:

Սեւանից վերցվող յուրաքանչյուր խորանարդ մետր ջուր պետք է խիստ նպատակային օգտագործվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը՝ իր մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել են ոռոգման շրջանի ընթացքի եւ Սեւանա լճից ջրառի իրականացման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ եւ ոռոգման համակարգի կազմակերպությունների ղեկավարներ:

Լրահոս