Եղանակը Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում հունվարի 20-ին շրջանների զգալի մասում և 21-ի գիշերը Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում` մառախուղ: ԱԻՆ Հայհիդրոմետ-ից տեղեկացնում են, որ հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, 20-ին առանձին վայրերում ուժգնացում` 20-25 մ/վրկ: Լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք: Օդի ջերմաստիճանը 20-ին կնվազի 5-ից 6, 21-ի գիշերը` ևս 2-ից 4, 22-ի ցերեկը և 23-ին կբարձրանա 2-ից 4 աստիճանով:Երևանում հունվարի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: 21-ից 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 20-ին կդիտվի քամու ուժգնացում` 13-18 մ/վրկ:




Լրահոս