Բունդեսլիգայի փոխչեմպիոն, Գերմանիայի Գավաթի եզրափակչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» կարող է հպարտանալ իր խաղով։ Թիմի կազմում փայլուն ելույթ ունեցան Մարկո Ռոյսը եւ Ռոբերտ Լեւանդովսկին, ում հաջողվեց ամենաշատը գրավել մրցակիցների դարպասը։
DerWesten.de-ը նման խոսքերով է ամփոփել Դորտմունդի «Բորուսիայի» խաղն առաջնությունում և անդրադարձել նաև Հայաստանի հավաքականի և դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի սկզբնամասում լավագույն արդյունքը չէր ցուցադրում, սակայն նրան հաջողվեց բարելավել իր խաղը։ Այնուամենայնիվ, նա առանցքային դեր է խաղում «Բորուսիայի» գրոհներում, քանի որ լուրջ փոխանցումներ է կատարում»,- գրում է գերմանական կայքը։