Առաջնության հաղթանակը կնվիրենք Վիլանովային. Մեսսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի առաջնության վերջին տուրի «Ատլետիկո»-ի դեմ խաղից առաջ Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող  Լիոնել Մեսսին ցանկություն է հայտնել չեմպիոն դառնալ և այդ հաղթանակը նվիրել Տիտո Վիլանովային, հայտնում է Football-Espana-ն:

«Մենք ցանկանում ենք հաղթել առաջնությունում: Այն ամենից հետո, ինչ որ տեղի ունեցավ, մենք միայն կարող ենք հաղթանակը նվիրել Տիտոյին: Նա հաստատ կցանկանար, որպեսզի մենք հաղթենք: Նա սիրում էր ակումբը և «Բարսելոնա»-ի երկրպագու էր», – նշել է նա:

Ֆուտբոլիստն անդրադարձել է նաև առաջնությունում ակումբի ցուցադրած խաղին:

«Մեր բախտը բերել է, որ տիտղոսի ճակատագիրը մինչև այժմ գտնվում է մեր ձեռքերում: Առաջնությունում հաղթանակը շատ կարևոր է, քանի որ դրանում մեծ ջանքեր ենք ներդրել», – հայտնեց նա:

Հիշեցնենք, որ վերջին խաղում կորոշվի չեմպիոնի անունը: «Բարսելոնա»-ին միայն հաղթանակ է անհրաժեշտ, իսկ մադրիդցիներին կբավարարի նաև ոչ-ոքին:




Լրահոս