Ընտանիքի միջազգային օրը (International Day of Families) հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1993 թ.:
ՄԱԿ-ի կողմից ընտանիքի միջազգային օրվա հաստատումը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը գրավել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով` մեկ ընտանիքի հիմնարար իրավունքների ոտնահարումը կարող է հանգեցնել համամարդկային մեծ ընտանիքի միասնության քայքայմանը: Ընտանիքը հասարակության հիմնական ինստիտուտներից է: Այն մարդու հասարակայնացման առաջին աստիճանն է: Ընտանիքը զարգանում և ձևափոխվում է իրեն շրջապատող աշխարհի հետ միասին` համապատասխանեցվելով ժամանակակից հասարակության պահանջներին:
Ընտանիքը, որպես հասարակության հիմնական մասնիկ, համամարդկային արժեքների պահապան է: Այն ապահովում է սերունդների մշակութային և պատմական ժառանգականությունը:
Հանդիսանալով մարդկային հասարակության հիմնական ինստիտուտներից, անձի ձևավորման առաջին աստիճաններից մեկը՝ ընտանիքի մոդելը ձևավորվում ու փոփոխությունների է ենթարկվում շրջապատող աշխարհի հետ` յուրովի արձագանքելով ժամանակի պահանջներին, պատասխանելով հասարակության պահանջմունքներին ու ձևավորելով դրանք:
Բոլոր ժամանակներում երկրների զարգացման մասին դատել են` ելնելով ընտանիքի վիճակից ու դրա նկատմամբ պետության վերաբերմունքից: