
Ամերիկացի Ջոնաթան Բրանդը իր հարսնացուին ամուսնական մատանի գնելու համար վաճառել է իր սիրելի Ford Mustang մեքենան,- տեղեկացնում է Daily Mail-ը: Վերջինս այնքան է տխրել մեքենայի կորստի փաստից, որ որոշել է տարատեսակ ստվարաթղթերով ու սոսնձի ու տպիչ սարքի օգնությամբ պատրաստել իր սիրելի մեքենայի կրկնօրինակը:Մեքենան դեռ ամբողջությամբ պատրաստ չէ:Նշենք նաև, որ թղթե մեքենայով այնքան մեծ է եղել հետաքրքրվողների քանակը, որ երիտասարդը որոշել է եւս մի քանի նմանօրինակ մեքենա պատրաստել ու ցուցահանդես կազմակերպել: