Վ. Գասպարյանն արտակարգ իրավիճակի մեջ է հայտնվել․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ականատեսները պատմում են, որ մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը արտակարգ իրավիճակի մեջ է ընկել: Երբ թիկնապահների հետ քայլելիս է եղել Երևանի Աբովյան փողոցով, նրա վրա վերևից կոշիկ է ընկել:

Աբովյան փողոցի երկայնքով, հիշեցնենք, բնակելի շենքեր են, որոնց պատուհանները բացվում են հենց փողոցի վրա: Ըստ ամենայնի, կոշիկի ծագման աղբյուրը այդ բնակարաններից մեկն է:

Մեր տեղեկություններով, Գասպարյանն արագ հեռացել է դեպքի վայրից, որից հետո տասնյակ օպերատիվ աշխատողներ լցվել են այդ տարածք և օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացրել կոշիկի ծագման աղբյուր հանդիսացած շենքում:

 

Մեր տեղեկություններով, սակայն, ոստիկաններին որևէ բան պարզել չի հաջողվել չնայած կասկածյալ բնակարանների թիվը մեծ չէ: Առայժմ անհայտ է նաև, թե տեղի ունեցածը պատահականությա՞ն արդյունք է, թե դիտավորության»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս