
Կալիֆոռնիայում մահացել է ամերիկացի երաժիշտ, ռիթմընդբլյուզի ստեղծողներից Ջոնի Օթիսը,-գրում է The Los Angeles Times-ը: Նրա իսկական անունն էր Ջոն Ալեքսանդր Վելիոտես: Նա ազգությամբ հույն է,սակայն ամբողջ կյանքում Օթիսն իրեն համարում էր աֆրոամերիկյան մշակույթի կրող:Նրա մեծագույն հիթերից է “Հարլեմյան նոկտյուրնը”, որը Օտիսը գրել է 1946-ին: