ՀԱԿ-ն այս իշխանությունների հետ համագործակցելու ցանկություն չունի․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Ես զարմանում եմ, որ դուք կարծում եք, որ մենք կառավարությանը որեւէ առաջարկ կուղարկենք: Ճիշտ է, մեզ զանգահարել է Դավիթ Հարությունյանը, խնդրել է մեզ` տրամադրել առաջարկներ ՀԱԿ-ի կողմից. ես իրեն պատասխանել եմ, որ մենք այս իշխանությունների հետ համագործակցելու, նրանց որոշումների կամ որոշումների նախապատրաստման պատասխանատվությունը կիսելու որեւէ ցանկություն չունենք»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` կառավարության ծրագրի վերաբերյալ ՀԱԿ-ի կողմից առաջարկներ ներկայացրե՞լ եք, պատասխանեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀԱԿ-ն ընդհանրապես մերժում է «կեղծ ՀՀԿ-ական մեծամասնության» իրավունքը` Հայաստանում կառավարություն ձեւավորելու. «Ո՞ւր մնաց ներկայացնենք, այդ ոչ լեգիտմի, կոռումպացված կառավարությանն ինչ-որ ծրագրային առաջարկներ: Նրանք ի վիճակի են ներկայացնել միայն Հայաստանը թալանելու, կեղեքելու ծրագիր: Եթե այդ առումով են առաջարկներ ուզում` մենք իրենց ոչնչով օգնել չենք կարող, որովհետեւ իրենցից ավելի հմուտ վարպետներ` բարձրագույն կվալիֆիկացիայի, Հայաստանում դժվար է գտնել: Այդ գործում մենք չկանք»:

Մանրամասնները թերթի այսօրվա համարում

 




Լրահոս