Վահրամ Մկրտչյանն ունի 80 մլն ՀՀ դրամ, 180 հազար ԱՄՆ դոլար եւ 30 հազար եվրո․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Վահրամ Մկրտչյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հայտարարագրել է հողամաս եւ երկու բնակարան: Իսկ ահա հաշվեհամարին կա 80 մլն ՀՀ դրամ, 180 հազար ԱՄՆ դոլար եւ 30 հազար եվրո: Հետաքրքիր է՝ ե՞րբ է Վ.Մկրտչյանը հասցրել կուտակել այսքան ունեցվածք՝ 2000-2004թթ., երբ աշխատում էր ՀՀպետական գույքի կառավարման նախարարության անշարժ գույքի կառավարման վարչության պետ, թե՞ 2004-2006թթ., երբ Երեւան ՋԷԿ-ի Մաշտոց մասնաճյուղի տնօրենն էր,  թե՞ 2007թ. հետո, երբզբաղեցնում էր հայտնի Ֆլեշ Բարսեղի՝ Բարսեղ Բեգլարյանի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենի պաշտոնը: Ի դեպ, երեկ, ի վերջո, Վ. Մկրտչյանին աշխատասենյակ են հատկացրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ իր սենյակը լինելու է խորհրդարանի առաջին հարկում: Սակայն այն վերանորոգման կարիք ունի, եւ Վ. Մկրտչյանն արդեն սկսել է այդ գործը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:       




Լրահոս