
«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Երեկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակազմի հետ: Մեր տեղեկություններով՝ Արմեն Ղուլարյանը աշխատանքի է տեղափոխվում Երևան՝ որպես քաղաքաշինության փոխնախարար կամ անշարժ գույքի կադաստրի պետական ծառայության պետ:
Հավաստի տեղեկություններով՝ արդեն այս շաբաթ Տավուշի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար, Աժ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը, որը ներկայումս զբաղեցնում է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետի պաշտոնը: Հովիկ Աբովյանի անունը երբևէ չի շոշափվել աղմկահարույց պատմությունների մեջ, նա բնակվում է հայրենի Կողբ գյուղում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։