Արագաչափերի արձանագրած տուգանքները չեն նվազեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ   կառավարությունն այսօր դեմ  արտահայտվեց պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի առաջարկած նախագծին, որով առաջարկվում է նվազեցնել   ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով արագաչափերի արձանագրած տուգանքները:

Հարցը ներկայացնում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում խոսքով` մինչ նա­խագծի ընդունումն անհրաժեշտ է կատարել համապատասխան վերլուծություն՝ տու­գանք­նե­րի չափերը շաղկապելով խախտումների վտանգավորության աստիճանի հետ:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության վար­­չապետի որոշմամբ ստեղծվել է աշ­խատանքային խումբ, որը պետք է ուսում­նասիրի ճա­նա­պարհային երթևեկության կա­նոն­­նե­րի հաճախակի խախ­տումների դեպ­քերի, թվի, դրանց հա­մար կիրառվող տուգանք­նե­րի չա­փերի վիճակա­գրու­թյունը, միջազ­գային փորձը և ներկա­յացնի համապատասխան  առա­­ջար­կություն:

Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքը, նախագծի հեղինակներին  կառավարությունն առա­ջարկում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ աշ­խա­տանքային խմբի աշխատանքների ավարտից հետո:




Լրահոս