
Արեւմտյան Վրաստանում առատ ձյան պատճառով վնասվել են էլեկտրահաղորդման լարերը: Արդյունքում, առանց հոսանքի է մնացել ավելի քան 73 հզ. բնակիչ,-գրում է Gruzia Online -ը:Վթարից վնասվել է Սամեգրելո, Գուրիա եւ Աջարիա շրջանները:Էներգամատակարարումը վերականգնելու համար վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, չնայած դրան խանգարում է վատ եղանակը: Ձնաբուքը դժվարացրել է Վրաստանի տարբեր հատվածների երթևեկությունը: