ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Վանաձորի «Գլորիա» ՍՊԸ-ի կողմից մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծման մասին երկարացման որոշմանը: Մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծումը երկարաձգվեց 6 ամսով:
Հիշեցնենք, որ Վանաձորի «Գլորիա» գլխամասային ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը զբաղվում է հագուստի արտադրությամբ և համագործակցում է իտալական, գերմանական և ռուսական ընկերությունների հետ: Ներկայումս ֆաբրիկայում աշխատում է 850 մարդ: Ընկերությունը 2013 թվականին կնքել է պայմանագիր Ռուսաստանի Դաշնության «Դմիտրովի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի հետ, որի շրջանակներում ներմուծել է հումք և օժանդակ նյութեր:
Մաքսային ռեժիմով ապրանքների երկարաձգման նպատակն է աջակցել արտահանմանը և բարելավել գործարար միջավայրը: