
Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իերիխոն քաղաքի փողոցներից մեկը նրա անունով է կոչվել, -գրում է lifenews -ը: Մահմուդ Աբբասն ՌԴ նախագահին է հանձնել փողոցի անվանափոխման մասին վկայագիրը եւ այդ փողոցից մի քանի լուսանկար: Ի պատասխան Մեդվեդեւը ասել է , որ շարունակելու են երկկկողմ հարաբերությունների ամրապնդումը: Հիշեցնեք, որ մոտ մեկ տարի առաջ ՌԴ նախագահը անսպասելի այցելել էր Պեղեստին: Նրան շատ ջերմ են դիմավորել: