Sony Pictures ընկերությունը ձեռք է բերել Գլենն Գրինվալդի` Էդվարդ Սնոուդենի մասին գրքի էկրանավորման իրավունքները. գրում է New York Times-ը:
Գրինվալդիի «No Place to Hide: Edward Snowden, the NSA and the U. S. Surveillance State»-ի հիման վրա նկարահանվող ֆիլմի պրոդյուսերները կլինեն Բարբարա Բրոկկոլին և Մայքլ Վիլսոնը, որոնք աշխատել են Ջեյմս Բոնդի մասին «Սքայֆոլ» և «Բարեսրտության քվանտ» կինոնկարներում:
Սնոուդենի մասին գրքի էկրանավորման հեռանկարը Sony Pictures-ը դիտարկել էր վաղուց, սակայն պարզ չէր, թե ինչպես կարելի է ռեալ ժամանaկում տեղի ունեցող այդ պատմության հիման վրա ֆիլմ նկարահանել: