Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ իրավիճակ է արձանագրվել հայ–վրացական սահմանին։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հայ–վրացական սահմանին՝ Բագրատաշենի անցակետի մոտ, վրացական կողմում կանգնած է Թուրքիայի Ստամբուլ քաղաքից Երևան ուղևորներ տեղափոխող ավտոբուսը, որի 47 ուղևորները գերի են պահվում ավտոբուսի թուրք և վրացի 2 վարորդների կողմից։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը Ստամբուլից դուրս է եկել չորեքշաբթի օրը և արդեն երրորդ օրն է ուղևորներին թույլ չեն տալիս իջնել ավտոբուսից, նույնիսկ մթերք գնելու համար։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ուղևորներից մեկը պատմել է, որ ավտոբուսի 47 ուղևորներից 45-հայեր են, 2-ը՝ թուրքեր, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր, ում անհրաժեշտ է օգնություն և ինչպես հայտնի է դարձել ուղևորի խոսքերից, նրանք տոմսերը գնել են, սակայն վարորդները չեն ստացել իրենց գումարները այն ընկերությունից, որի հետ իրականացնում են ուղևորափոխադրումները։ Դա պատճառ է հանդիսացել 47 ուղևորներին պատանդ պահելու համար։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այժմ ավտոբուսի վարորդները փակել են դռները և հեռացել, իսկ ուղևորներին հաջողվել է միայն կապ հաստատել վրացական ոստիկանական ուժերի հետ և տեղեկացնել իրավիճակի մասին։ Վերջիններս այս պահին խոստացել են պարզել իրավիճակը Վրաստանում հայկական դեսպանության միջոցով, սակայն, ըստ ուղևորների, իրենց անհրաժեշտ է շտապ օգնություն։
Թուրքն ու վրացին պատանդ են պահում 47 անձի, որանցից 45 -ը` հայ են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ