
Կրամատորսկում ուժայինների և դաշնայնացման կողմնակիցների միջև մարտերի ընթացքում Ուկրաինայի ԶՈւ զինվորների շարքերում կան վիրավորներ, հայտնում է «Интерфакс»-ը:
Տեղեկատվության համաձայն, մարտական գործողություններն անցկացվում են հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում, ուկրաինական զինվորականների մեջ կան տուժածներ, սակայն զոհեր չկան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրամատորսկից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ստարավարվարկա գյուղի ծայրամասերում մարտեր են ընթանում: