Յոթ տարի է՝հայտնի թատերագիր Գևորգ Կարապետյանը այլևս մեզ հետ չէ:Կարապետյանի պիեսները բեմադրվել են ԽՍՀՄ պետական և ժողովրդական տարբեր բեմերում:Գևորգ Կարապետյանը շուրջ 300երգերի խոսքերի հեղինակ է,երգերից շատերի կոմպոզիտորներն են եղել Առնո Բաբաջանյանը,Էդվարդ Միրզոյանը և այլոք:Գևորգ Կարապետյանը երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է նաև Հրազդան քաղաքում՝մեծ ավանդ թողնելով քաղաքի մշաքկույթային կյանքին:Մայիսի 13-ին Հրազդանի «Կոստան Զարյան» մշակույթային տանը տեղի ունեցավ հուշ-երեկո՝նվիրված թատերագրի ծննդյան 75ամյակին:
Երեկոն նախաձեռնել էր Կոտայքի գրողների միության նախագահ Հակոբ-Հարությունը: երեկոյին ներկա էին բանաստեղծի գրչագիր ընկերները ,ովքեր պատմեցին բազմաթիվ հուշեր Գևորգ Կարապետյանից:Երգիծաբան Հորիզոնը,ով այսօր 86 տարեկան է ցավով ուափսոսանքով ասաց,որ այսօր ինքն է խոսում Գևորգի մասին և ոչ թե Գևորգն իր,ինչպես նշեց, պատահում է կյանքում,որ ետևի անիվն առաջ է ընկնում՝ անցնելով առջևի անիվից: Գևորգ Կարապետյանի աշակերտները նույնպես հանդես եկան բեմում՝հիշելով սիրելի ուսուցչին,նրանցից շատերն այսօր կայացած և հայտնի դերասաններ են:
Հոր` Գևորգ Կարապետյանի մասին առանձին արտահայտվեց ՀՀ առաջին մշակութաբան-ազգագրագետ Սամվել Կարապետյանը, ում համար ինչպես մեծ անակնկալ, այնպես էլ անչափ հաճելի էր երեկոն, որը նվիրված էր մի մարդու, որի վաստակի և անվան մասին այսօր գրեթե չի խոսվում: