
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում խոսեց երեկ իր և գործարար աշխարհի ներկայացուցիչների հանդիպման մասին:
Վարչապետի խոսքով` առաջարկվել է գործարարներին խաղալ ընդհանուր խաղի կանոններով: «Գործարարներին առաջարկվել է նաև դուրս գալ ստվերից: Մինչև հունիս տալու ենք հնարավորություն` աշխատել հավասար դաշտում: Եթե խաղի կանոնները չպահպանեն, ապա կօգտագործենք մեր ունեցած լծակները»,- եզրափակեց Աբրահամյանը: