
Ամերիկյան Ալեքսանդրիա քաղաքի պարային դպրոցի 20 աշակերտ Մայքլ Ջեքսոնի կարիերայի 40-ամյա հոբելյանը նշելու են հատուկ պարով, երաժշտությունը փոփ-արքայի տարբեր երգերից կազմված պոպպուրին է լինելու: Ակցիան կազմակերպում է Մադամ Տյուսսոյի վաշինգտոնյան թանգարանը: Փոփ-արքայի ստեղծագործական կենսագրության տարբեր փուլերին նվիրված ցուցահանդեսը կշարունակվի մինչև մարտի 13-ը: