ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Գլաս Ուորլդ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում որոշվեց այս տարվա հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի հունիսի 1-ը:
Ներդրումային ծրագրի շրջանակներում «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել վերարտադրման վառարանի վերակառուցում, որի համար ներդրումները կկազմեն շուրջ 1.71 մլրդ ՀՀ դրամ: Նշված ներդրումների շնորհիվ ընկերությունը կներմուծի արդի սարքավորումներ:
Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ակնկալվում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում: