Հացառատցիները պահանջում են Հ. Աբրահամյանից առանձնացնել իրենց գյուղը Գավառից (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին կառավարության դիմաց են հավաքվել Գեղարքունիքի Հացառատ գյուղի բնակիչները: Նրանք Հովիկ Աբրահամյանից պահանջում են իրենց գյուղն առանձնացնել Գավառ քաղաքից, քանի որ լուրջ խնդիրների հետ են բախվել. օրինակ՝ երեխաները նույն դպրոցն են հաճախում, որը շատ ծանրաբեռնված  է գործում:

Բացի այդ, դպրոցը գյուղից բավականին հեռու է գտնվում, ու հատկապես ձմռանը երեխաները դպրոց հասնելու համար բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում: Նրանց պնդմամբ, պետության կողմից իրենց տրամադրվելիք հացահատիկի սերմացուն իրենց շատ ավելի ուշ է հասնում: Այս և նմանատիպ այլ խնդիրներ են պատճառ դարձել, որպեսզի նման պահանջով հավաքվեն կառավարության շենքի դիմաց:

1517410_645916348828493_4301221076480562901_n

10259034_645916062161855_2869395943894196861_n

10309477_645916478828480_6146078489289361510_n

10352555_645916415495153_5976761343978138401_n

10369231_645916102161851_2400594712668268670_n

10374885_645916125495182_891107626968440929_n




Լրահոս