Armlur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Վարդենիկի ձերբակալված աշակերտների ծնողներն ու դասընկերները հավաքվել են կառավարության դիմաց՝ պահանջելով ազատ արձակել իրենց երեխաներին ու դասընկերներին:
Ձերբակալվածների ծնողներին քիչ առաջ հրավիրեցին կառավարության շենք՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման:
Հիշեցնենք, որ Վարդենիկի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցչի եւ 12-րդ դասարանի աշակերտների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 4 ամիս տևած դատավարությունն ավարտվեց աշակերտների ձերբակալությամբ: Աշակերտները դատապարտվեցին` Մեսրոպ Գրիգորյանը՝ մեկ, իսկ Արկադի Պողոսյանն ու Աբրահամ Շահինյանը` 6 ամսվա ազատազրկման:
Սեպտեմբերի 26-ին Վարդենիկի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանի եւ 12-րդ դասարանացիներ Մեսրոպ Գրիգորյանի, Աբրահամ Շահինյանի եւ Արկադի Պողոսյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո 3 աշակերտներին մեղադրանք է առաջադրվել: