
Հայ-վրացական սահմանին կանգ առած ավտոբուսը շարժվում է դեպի Հայաստան: Մարդիկ ստացել են իրենց բեռները, հարցը կարգավորվել է: Իրավիճակի շտկմանը ձեռնամուխ է եղել ԱԳՆ-ն: Նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնում է, որ ԱԳՆ -ում փորձում են կապվել տուրիստական ընկերության հետ, որպեսզի իրենց պարտավորությունները կատարեն ու մարդիկ տեղ հասնեն: