«Դիմացինդ հո տանձիկ չի, որ ոնց ուզենաս խփես»,- այսպես պատասխանեց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը լրագրողի այն հարցին, թե ինչու՞ նա վերջին շրջանում նոկաուդներ չի անում: Բռնցաքամարտիկն ասաց, որ նոկաուդը ցանկությամբ չի լինում՝ այն ստացվում կամ չի ստացվում:
Այն հարցին, թե կլինի՞ արդյոք այնպես, որ Արթուր Աբրահամը մշտական բնակության տեղափոխվի Հայաստան, պատասխանեց. «Ինձ համար մշտական այստեղ ապրելը հեշտ չի լինի: Հայաստանում ես հանգստանում եմ: Բայց հայրենիքի հետ կապը միշտ լինելու է: Ես ամեն ինչ այնտեղ եմ ստեղծել: Եվ ինձ համար դժվար լինի այստեղից կառավարել»,- շարունակելով խոսքը` ասաց բռնցքամարտիկը:
Նրա համար կարևոր է այն, որ կարողացել է վերադարձնել իր տիտղոսը: Իր խոսքից պարզ դարձավ, որ տիտղոսի վերադարձի հարցը նրան շատ է տանջել, և նրա համար հիմա գերխնդիր է տիտղոսը միշտ պահելը:
Ֆուտբոլային թիմերից Արթուր Աբրահամը շատ է սիրում Դորտմունդը և Բարսելոնան:
«Դորտմունդը միշտ սիրել եմ, և նրա համար չէ, որ Հենոն էնտեղա»,- ասաց բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
Վերջինս բացառեց նաև իր` մարզիչ դառնալը, քանի որ, նրա խոսքերով, դա շատ դժվար աշխատանք է: