Ամերիկացիների 63%-ը բացասաբար են վերաբերվում Պուտինին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Gallup սոցիոլոգիական ծառայությունը գրանցել է վերջին 20 տարիներում Ռուսաստանի հանդեպ ամերիկացիների բացասական վերաբերմունքի ամենաբարձր մակարդակը:

Ընդ որում, Վլադիմիր Պուտինին բացասական են գնահատել ԱՄՆ քաղաքացիների 63%-ը, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է: Փորձագետների կարծիքով, պատճառն այն է, որ ամերիկացիները զգում են, որ Մոսկվան վերջին ժամանակներս ցուցադրաբար հրաժարվում է արևմտյան աշխարհի արժեքներից:

Gallup-ի սոցիոլոգները ընդգծում են, որ ներկայումս Ռուսաստանի նախագահի բացասական գնահատականը կապված է այն բանի հետ, որ ՌԴ ներքին և արտաքին քաղաքականության մեջ «ուժեղացել է ագրեսիվ տրենդը»: Դա կապված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի սատարման, «ոչ ավանդական կողմնորոշում» ունեցող մարդկանց շահերը ոտնահարող օրենսդրության կոշտացման, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության աշխատակից Էդվարդ Սնոուդենին ապաստարան տրամադրելու, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու հետ:

Իր դերն են խաղացել նաև արևմտյան մամուլում հայտնված հրապարակումները Սոչիում անցկացված ձմեռային Օլիմպիադայի ժամանակ հնարավոր ահաբեկչական ակտերի մասին:

Ռուսաստանի հանդեպ ևս ամերիկացիների բացասական վերաբերմունքը հասել է վերջին տարիներին ամենաբարձր մակարդակին և կազմում է 60%, դրական են գնահատում երկիրը ամերիկացիների միայն 34%-ը: Համեմատության համար նշվում է, որ 2002թ.-ին այս թվերը հակառակն էին` համապատասխանաբար 27% և 66%:

10341409_647203138703885_7932290882857781266_n

«Ամերիկացիների վերաբերմունքը Ռուսաստանին և Պուտինին շատ նման է, հնարավոր է այն պատճառով, որ Պուտինը և Ռուսաստանի հոմանիշներ են դարձել», – ասվում է հաշվետվության մեջ:

 




Լրահոս